Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

19:14     19 ապրիլի, 2022

Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Ինչպես հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փաստաթղթի համաձայն, տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության հիմնական ուղղությունները կլինեն, մասնավորապես, այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, տվյալների փոխանակումը՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված իրավախախտումները բացահայտելու, կանխելու, ճնշելու և հետաքննելու համար:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը։


© armedia.am