Պուտինը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

12:59     25 ապրիլի, 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, երկուշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սրտանց մաղթում եմ ձեզ հաջողություններ պետական ​​գործունեության մեջ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»,- ասված է Պուտինի շնորհավորական գրառման մեջ:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը հավաքել է ձայների 58,5%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը՝ 41,5%։


© armedia.am