Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի մայիսի 8-ին

22:24     26 ապրիլի, 2022

 

Յոթ տարի անց առաջին անգամ կրկին կղողանջեն Դիարբեքիրում գտնվող Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը:  Վերականգնման աշխատանքներն արդեն ավարտված են, եկեղեցին մայիսին կվերաբացնի իր դռները հավատացյալների առաջ:

Առաջին պատարագը եկեղեցում կկատարվի մայիսի 8-ին՝ Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մասնակցությամբ։

 


© armedia.am