Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 422855-ի

11:43     27 ապրիլի, 2022

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում ապրիլի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 422855: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8622 (+0) դեպք, մահվան ևս 1683 (+0) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 1952 անձ: Ապաքինվել է 410598 անձ:


© armedia.am