Վրաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

14:48     29 ապրիլի, 2022

 Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուք-ի էջը:  

«Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ»,-նշված է գրառման մեջ:

 


© armedia.am