Դատախազությունում ուսումնասիրվում են ՊՊԾ պետի կողմից օպերատորին հարվածելու ու ոստիկանի կողմից ցուցարարի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը

13:48     2 մայիսի, 2022

ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրել է Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքը։ 

Aysor.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այդ դեպքով ուսումնասիրություն է իրականացվում։ 

Դատախազությունում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից ակցիայի մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը, ինչը նույնպես ուսումնասիրվում է։


© armedia.am