ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

15:04     2 մայիսի, 2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ մայիսի 2-ին, ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

ԲԴԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Քննարկման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:


© armedia.am