Բերման ենթարկվածների թիվը ժամը 14։00-ի դրությամբ 244 է. Ոստիկանություն

14:39     2 մայիսի, 2022

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանաօպարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ ժամը 14։00–ի դրությամբ՝ ոստիկնությունը բերման է ենթարկել 244 անձի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (Ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):


© armedia.am