Հունգարիան դեմ է Եվրոպա ռուսական էներգակիրների ներմուծման արգելքին

21:20     2 մայիսի, 2022

Հունգարիան դեմ է Եվրամիությանը ռուսական նավթի և գազի մատակարարման արգելքի սահմանմանը։ Ինչպես երկուշաբթի հաղորդել է հունգարական Origo.hu տեղեկատվական պորտալը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյաշը։

«Մենք չպետք է պատժամիջոցներ սահմանենք, որոնք առաջին հերթին կվնասեն մեզ, և ոչ թե նրանց, որոնց մենք կցանկանայինք պատժել»,- ասել է նա՝ կապված ԵՄ-ում Ռուսաստանի դեմ նոր միջոցների վերաբերյալ քննարկումների հետ, որոնք կարող են ներառել էներգակիրների ներմուծման սահմանափակումներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 


© armedia.am