Եվրամիությունը մտադիր է համագործակցել Աֆրիկայի երկրների հետ էներգետիկ ոլորտում. Bloomberg

11:45     3 մայիսի, 2022

Եվրամիությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ՝ որպեսզի նվազեցնի իր կախվածությունը ռուսական գազի ներմուծումից, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ փաստաթղթի նախագծին։

Փաստաթղթում ասվում է, որ աֆրիկյան երկրները, մասնավորապես մայրցամաքի արևմտյան մասը, ինչպիսիք են Նիգերիան, Սենեգալը և Անգոլան «առաջարկում են հեղուկ բնական գազի չօգտագործված ներուժ»։ Գործակալության տվյալներով՝ մայիսի վերջին Եվրահանձնաժողովը կարող է համաձայնագիր ընդունել նրանց հետ վառելիքի մատակարարումների շուրջ համագործակցության մասին:


© armedia.am