Իսպանական մրցաշարում Սարգսյանը և Մարտիրոսյանը կեսական միավոր են զիջում առաջատարին

12:00     4 մայիսի, 2022

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը շարունակում են ելույթները իսպանական միջազգային մրցաշարում:

«‎Ֆորմենտերա ֆեստիվալ 2022»-ում Հայկն ու Շանթը 3 միավորից վաստակել են 2,5-ական միավոր։

Ս․թ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը Իսպանիայի Իբիցա կղզում ընթանում է «‎Ֆորմենտերա ֆեստիվալ 2022»-ը, որին մասնակցում են հայ պատանի գրոսմայստերներ՝ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Տեղի ունեցած 3 խաղափուլերից հետո Հայկն ու Շանթը վաստակել են 2,5-ական միավոր։ Այսօր տեղի կունենա 4-րդ մրցախաղը։ 


© armedia.am