Արտաքին քաղաքական ակտիվ շփումներ. պայմանավորվածություններ ժողովրդի մեջքի հետևո՞ւմ

21:18     4 մայիսի, 2022

Ընդհանուր առմամբ, շաբաթը բավականին բուռն է սկսել արտաքին քաղաքականության տեսանկյունից:

Մայիսի 3-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չեն տեսնում: Կարելի է ենթադրել, որ թուրքական կողմը սահմանների ճշտման հարցում Հայաստանից լիակատար համաձայնություն չստանալով առաջ չի շարժվում գործընթացում, ինչն էլ իր հերթին կարող է վկայել բացառապես այն մասին, որ թուրքական կողմը իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ է շարժվում նախապայմաններով:

Մայիսի 2-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի անվտանգության քարտուղարի  և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը: Սա երկրորդ հանդիպումներ է այս ձևաչափում, առնվազն հանրայնացված: Թե կողմերը կոնկրետ ինչ քննարկումներ են ունեցել հայտնի չէ: Հայտնի չէ նաև սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ճակատագիրը:

Ընդհանուր առմամբ, վերջին շաբաթներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բավականին գերակշռում է արևմտյան կամ արևմտամետ գործընկերների հետ շփումները: Դա ամենավառ  վկայություն է նաև անվտանգության խորհրդի քարտուղարի բավականին ինտենսիվ աշխատանքային այցերը եվրոպական երկրներ, որոնց օրակարգը լայն իմաստով անհայտ է:

Մանրամասները՝ տեսանյութում.


© armedia.am