Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակը Հայաստանում

14:34     5 մայիսի, 2022

Հանրապետության տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:


© armedia.am