Կադիրովը հայտնել է՝ որքան գումար են ստանում Ուկրաինա մեկնած չեչեն կամավորները

17:59     5 մայիսի, 2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ կամավորների հերթական խումբ է մեկնում Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին։

Տեսանյութում նշվում է, որ Ուկրաինա մեկնած չեչեն կամավորները միանվագ 300 000 ռուբլի են ստանում։ Բացի միանվագ վճարումից, հատուկ գործողությանը մասնակցող կամավորներին ՌԴ ՊՆ-ից օրական 53 դոլար է փոխանցվում հաշվեհամարին:

Նշվում է նաև, որ ամեն շաբաթ Չեչնիայից Ուկրաինա է ուղարկվում 200 կամավոր:


© armedia.am