Ինչպե՞ս կձևակերպի ԵՄ-ն իր դիրքորոշումն Արցախյան հարցի վերաբերյալ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում

12:34     6 մայիսի, 2022

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համապարփակ համագործակցության պայմանագրի շուրջ աշխատանքները վերջին ամիսներին արագացել են և հույս է հայտնել, որ մոտ ապագայում դրանք կհասնեն ավարտին: Ձգձգման հիմնական պատճառը փաստաթղթերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն ամրագրելու Բաքվի ձգտումն էր: 

Հարց է առաջանում՝ ինչ ձևակերպումներ են տեղ գտնելու փաստաթղթում: 
Մտահոգություն է առաջանում, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից և Ադրբեջան-ԵՄ պայմանագրում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումներ, որոնց երկար տարիներ Հայաստանի համառ դիմադրության արդյունքում հասնել չի կարողացել:

Աննա Կարապետյանի անդրադարձը


© armedia.am