Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով

16:57     6 մայիսի, 2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սխալ է թույլ է տվել և Մեքսիկայի առաջին տիկնոջը պատահաբար նախագահ է կոչել, NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է NBC 7 San Diego-ն

«Միացյալ Նահանգները և Մեքսիկան ավելին են, քան պարզապես լավ հարևաններ»,- իր ելույթի ժամանակ ասել է Սպիտակ տան 46-րդ ղեկավարը։

Ապա նա շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի առաջին տիկնոջը՝ շփոթելով նրա պաշտոնը:

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն և Մեքսիկան իսկական ընկերներ են, և նրանց հարաբերություններն ավելին են, քան պարզապես բարիդրացիական։

«Մենք իսկական ընկերներ ենք, գործընկերներ, որոնք միավորված են անխորտակելի կապով, փոխադարձ հարգանքով, հանձնառությամբ մեր երկու երկրների բարգավաճմանը և անվտանգությանը», - ընդգծել է Բայդենն իր ելույթում։

ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ իշխանություններն աշխատում են միգրացիոն համակարգի շտկման ուղղությամբ։ Նա խոստացել է, որ կառավարությունը բարեփոխումներ է նախապատրաստում Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով:


© armedia.am