Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

17:22     6 մայիսի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արմենպրես-ը, հղում անելով թուրքական www.hurriyet.com.tr-ին: 

Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են Ուկրաինայում առկա իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա խնդիրները:


© armedia.am