Համայն Ռուսիո պատրիարքը կոչ է արել աղոթել, որպեսզի նոր համաշխարհային պատերազմ տեղի չունենա

22:30     6 մայիսի, 2022

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել բոլոր հավատացյալներին աղոթել, որպեսզի նոր համաշխարհային պատերազմ տեղի չունենա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա պատմության ներկա շրջանն անվանել է Ռուսաստանի համար բարդ, վտանգավոր և ճակատագրական։

«Ինչքա՞ն կարելի է իրար սպանել, ինչքա՞ն կարելի է տառապել, ինչքա՞ն կարելի է ոչնչացնել <...> Եվ այդպիսին էր ողջ մարդկության հույսը, և ստեղծվեց կազմակերպություն՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, որպեսզի կանխի հնարավոր պատերազմները, բայց արդյունքում ոչինչ չեղավ։ Փառք Աստծո, որ մինչ այժմ գլոբալ պատերազմ չի եղել, և մենք կաղոթենք, որ այն չշարունակվի, բայց որքա˜ն մարդ է զոհվել տեղական հակամարտությունների ժամանակ»,- ասել է պատրիարքը։

Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է հատկապես ուժեղացնել աղոթքները առ Աստված և «ռուսական հողի հովանավորին» Ամենասուրբ Աստվածածնին՝ «հասկանալով, թե ինչ բարդ իրավիճակ է ստեղծվում Եվրոպայում, որքան բարդ իրավիճակ է զարգանում Ռուսաստանի շուրջ»։


© armedia.am