ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն դեսպաններ են նշանակել Ռուսաստանում

23:08     6 մայիսի, 2022

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանում արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ուրբաթ օրը հանրապետությունների ղեկավարների կայքերում։ Հրամանագրերն ուժի մեջ են մտել ստորագրման օրվանից։

Օլգա Մակեևան դարձել է Ռուսաստանում ԴԺՀ-ի դեսպան: Ռուսաստանի Դաշնությունում ԼԺՀ-ի դեսպան է նշանակվել Ռոդիոն Միրոշնիկը։


© armedia.am