Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Նրանց հանդիպման լուսանկարները հրապարակվել են կիրակի օրը Զելենսկիի պաշտոնական Telegram ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կանադան Ուկրաինային իր ազատության համար պայքարում աջակցող առաջատարներից է։ Այն, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր ուկրաինացի ժողովրդի կողքին է, մեզ համար շատ բան է նշանակում։ Հավատում եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները»,- գրել է նախագահը։