Արցախի նախագահը մայիսի 9-ի տոների առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

12:09     9 մայիսի, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  խոնարհել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Արցախի նախագահի աշխտակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարին ուղեկցում էին պետական և զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:


© armedia.am