Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը, տեղեկացնում է Արմենպրես-ը՝ հղում անելով «mehrnews»-ին:
Հանձնաժողովը կքննարկի մի քանի թեմաներ, ներառյալ առևտուրը և հաշվանցումը, ներդրումները, տարանցումը և տրանսպորտը, էլեկտրաէներգիան, նավթը և գազը, բանկային գործը և ֆինանսները, ստանդարտները, զբոսաշրջությունը, առողջապահությունը և դրանց հետ կապված այլ հարցեր:
Հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա առևտրային կոնֆերանս՝ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մեհրաբիանը Հայաստանի պաշտոնյաների հետ կքննարկի նաև երկու երկրների միջև զարգացող հարաբերություններն ու փոխադարձ առևտրի ծավալները:
Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան կժամանի Իրանի նավթի նախարարի տեղակալի, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենի, ավտոմոբիլային ճանապարհների նախարարի տեղակալի և մի քանի այլ իրանցի պաշտոնատար անձանց հետ: