Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Եվրատեսիլ»-ի եզրափակչում է

04:47     11 մայիսի, 2022

Իտալիայի Թուրին քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ իր SNAP երգով, անցավ երգի մրցույթի եզրափակիչ, փոխանցում է Armradio.am-ը։

Նա ելույթ ունեցավ 17 համարի ներքո։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ մայիսի 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին: 

 


© armedia.am