Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից առաջարկված ռուսական նավթի գնման էմբարգոն նախատեսում է ավելի շատ վնաս հասցնել Հունգարիային, քան Ռուսաստանի Դաշնությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը El Pais թերթին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Այս առաջարկը մեզ շատ ավելի մեծ վնաս կպատճառեր, քան ռուսներին»,- ասել է նա։
«Հունգարիան ելք չունի դեպի ծով, և <...> մենք կախված ենք ռուսական նավթից և գազից: ԵՀ-ի այս առաջարկը մեզ համար մեծ խնդիր է ստեղծում»,- հավելել է արտաքին գործերի նախարարը: