Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկացնում է Արմենպրես-ը:
Նշվում է, որ խոսք է գնացել այդ թվում Ուկրաինայի իրադրության «գլոբալ հետևանքների» մասին, «առանձնապես Էներգակիրների գների և պարենային անվտանգության համար»: Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ և բազամակողմ ուղիներով հետագա համագործակցության շուրջ այդ մարտահրավերների համակարգված պատասխանի համար՝ առավել խիստ տուժած (պետություններին) օգնելու նպատակով, հատկապես Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում»:
Թրյուդոն և Մակրոնը նաև քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները և «համաձայնության են եկել ուկրաինական կողմի հետագա աջակցության համար գործընկերների և դաշնակիցների հետ համակարգումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: