Հյուսիսային Կորեան հայտնում է «անհայտ տենդի» բռնկման մասին

13:24     13 մայիսի, 2022

Հյուսիսային Կորեայում ապրիլի վերջին գրանցվել է «անհայտ տենդի» բռնկում։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ տենդի ախտանշաններ են ի հայտ եկել 350 հազար մարդու մոտ։ Նշվում է, որ 162,2 հազար հիվանդ արդեն ապաքինվել է, իսկ մնացած 187,8 հազարը մեկուսացված է և բուժում է անցնում։

Մասնավորապես, հինգշաբթի օրը՝ մայիսի 12-ին, հանրապետությունում հայտնաբերվել է այս տենդի 18 հազար դեպք։


© armedia.am