«Դիմադրության» շարժման անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանում (ուղիղ)

09:20     17 մայիսի, 2022

«Դիմադրություն» շարժումը առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել, հայտնում է NEWS.am:

Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բերման ենթարկվածներ։


© armedia.am