Աֆղանստանում թալիբները ցրել են մի շարք մարմիններ, այդ թվում՝ խորհրդարանը

17:54     17 մայիսի, 2022

Աֆղանստանում թալիբների կառավարությունը ցրել է մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ խորհրդարանը, ազգային հաշտեցման բարձրագույն խորհուրդը և ազգային անվտանգության խորհուրդը, ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության փոխվարչապետը:

Տեղական Khaama Press գործակալության փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել թալիբների շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ահունդզադայի հրամանով, փաստաթուղթը ստորագրվել է նաեւ պաշտոնակատարի կողմից։ 

Ինչպես նշում է գործակալությունը, թալիբների կառավարությունը միաժամանակ որոշել է երկու շաբաթվա ընթացքում ապահովել խորհրդարանի պալատների քարտուղարությունների գործունեության պաշտպանությունը նոր ձևաչափով։


© armedia.am