Լիտվայի նախագահն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմանը

13:00     18 մայիսի, 2022

«Ես այցով գտնվում եմ Ադրբեջանում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու լիտվա-ադրբեջանական երկկողմ համագործակցության հեռանկարները»։ Այս մասին, ըստ APA-ի, հայտարարել է այցով Բաքվում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր համագործակցությունը տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և կրթական ոլորտներում»,- ընդգծել է Լիտվայի նախագահը։
Տարածաշրջանային այցի շրջանակներում նա կայցելի նաև Երևան։


© armedia.am