Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն աշխատանքային այցով Ադրբեջանում է, փոխանցում է NEWS.am:
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, երկօրյա այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ, այցելություններ Գյանջայի ավտոմեքենաշինական գործարան, «Իգլիմ» գիտաարտադրական ձեռնարկություն, ինչպես նաև Caspian Agro և Inter Food միջազգային ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսներին մասնակցելու են Բելառուսի սննդարդյունաբերության ճյուղի ձեռնարկություններ, գիտական կազմակերպություններ, կոնցեռններ, հոլդինգներ։
Բացի այդ, այցի շրջանակում նախատեսված է Ադրբեջանի և Բելառուսի գործարար շրջանակների բիզնես-հանդիպում։