Թուրքիա-ՆԱՏՕ. քաղաքական առևտուր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար

20:11     18 մայիսի, 2022

Վաշինգտոնում այսօր նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ: Հանդիպման գլխավոր թեման է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումը:

Թուրքիան, չնայած իր այս կտրուկ դիրքորոշմանը, ըստ էության հակված չէ էլ ավելի բարդացնելու հարաբերություններն Արևմուտքի հետ և որոշակի գին ստանալու դեպքում համաձայնելու է ՆԱՏՕ-ի այս ընդլայնմանը:

Մինիմալ գինը, որը փորձելու է ստանալ Անկարան, Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումն է և քրդերի ու գյուլենականների հետ համագործակցության դադարեցումը: 

Սակայն սա այս առևտրում Թուրքիայի գերխնդիրը չէ: Չի բացառվում որ թուրքական կողմը փորձի այս իրավիճակը ծախել նաև Մոսկվայի վրա:

Մանրամասները տեսանյութում.


© armedia.am