Պորտուգալիայում տղամարդկանց մոտ կապիկի ջրծաղիկի դեպքեր է գրանցվել

10:50     19 մայիսի, 2022

Չորեքշաբթի Պորտուգալիայի առողջապահական մարմինները երիտասարդ տղամարդկանց մոտ հաստատել են կապիկի ջրծաղիկի հինգ դեպք, ինչն ընդգծում է Եվրոպայում հիվանդության անսովոր բռնկումը, որը սովորաբար սահմանափակվում է Աֆրիկայով:

Ուսումնասիրվում են ևս 15 կասկածելի դեպքեր, որոնք բոլորն էլ հայտնաբերվել են այս ամիս մայրաքաղաք Լիսաբոնի տարածքում:

Պորտուգալական բոլոր դեպքերը վերաբերում են տղամարդկանց, որոնց մեծ մասը երիտասարդներ են, ասել են իշխանությունները: Նրանք մաշկային վնասվածքներ ունեն և նրանց վիճակը կայուն է։


© armedia.am