Ճապոնիան ևս 300 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային

16:15     19 մայիսի, 2022

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ևս 300 միլիոն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային հումանիտար կարիքների համար։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, հայտնում է NHK հեռուստաալիքը։

«Այսօր մենք 300 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն ենք հատկացրել Ուկրաինային։ Որոշվել էր կրկնապատկել այդ գումարը և հասցնել 600 միլիոն դոլարի»,- ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը։

Կիշիդան նշել է, որ Ճապոնիան, որպես G7-ի անդամ, օգնում է Ուկրաինային։ Նա նաև ասել է, որ ուկրաինական կողմին աջակցելու քայլերը քննարկվելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպման ժամանակ, որը հաջորդ շաբաթ կայցելի Ճապոնիա:


© armedia.am