ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Մայիսի 19-20 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ: