ԱՄՆ ՌՕՈւ կմասնակցեն Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակման իմիտացիա-զորավարժություններին

11:46     20 մայիսի, 2022

ԱՄՆ ռազմաօդային ուժերը կմասնակցեն Իսրայելի «Կրակե կառքեր» զորավարժություններին՝ օդում իսրայելական կործանիչներ վերալիցքավորելով, հաղորդում է արաբական Asharq Al-Awsat թերթը:

«Կրակե կառքեր» զորավարժությունները սկսվել են անցյալ շաբաթ և կշարունակվեն մեկ ամիս: Դրանց ընթացքում իսրայելական բանակը «լայնածավալ հարձակում է մշակում Իրանի վրա», գրում է թերթը:

Զորավարժությունների օդային մասը, որը ներառում է միջուկային օբյեկտների վրա նմանակված հարձակում, կմեկնարկի մայիսի 29-ին Միջերկրական ծովի վրայով։ Նշվում է, որ զորավարժություններին ներգրավվելու են իսրայելական բանակի գրեթե բոլոր ստորաբաժանումները։


© armedia.am