Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի

15:15     20 մայիսի, 2022

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարություններն աշխատում են տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Միացյալ Նահանգները  լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Եվ մի բան, որ ամենակարևորն է, կարծում եմ, դա մարդկային կապիտալում ներդրումներն են: Դրանք բացարձակ մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե մարդկային կապիտալում ներդրում չես անում, չես կարող հաջողության հասնել այլ ոլորտներում»,- ասաց դեսպանը:


© armedia.am