Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը

09:35     21 մայիսի, 2022

Այս ամենի համատեքստում շատ կարևոր է երկու ուղղությամբ աշխատանքը. Իրանական գազամուղի թողունակության բարձրացման, և Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը: Առաջինի մասով տեխնիկական և ֆինանսական բնույթի խնդիրներ կան, այդ թվում՝ արևմտյան պատժամիջոցների ներքո Իրանի գտնվելու հետևանքով: Երկրորդի հետ կապված խնդիրը Հայաստանի կողմից ծրագիրն ավարտելու ժամկետների անընդհատ ձգձգումն է, որին անընդհատ ականատես ենք լինում վերջին տարիներին:

Ընդհանուր առմամբ, հայ-իրանական գործընթացների ակտիվություն է նկատվում, որոնք կարելի է համարել իրանական կողմից հատկապես վերջին երկու տարվա ընթացքում ուղղվող մեսիջներին արձագանք: Կամ պարզապես աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, Իրանն ինքն է փորձում առաջնորդել այս բոլոր ծրագրերի արագ իրականացումը տարածաշրջանային գործընթացներից դուրս չմնալու համար
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի անդրադարձը:
Մանրամասները՝ տեսանյութում. 


© armedia.am