Բելգիան 21-օրյա կարանտին է մտցնում կապիկի ջրծաղիկով հիվանդների համար. ԶԼՄ

09:22     23 մայիսի, 2022

Բելգիայի իշխանությունները որոշել են 21-օրյա կարանտին մտցնել կապիկների ջրծաղիկով վարակվածների համար: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտնել է La Libre Belgique տեղական թերթը։

Հրատարակության համաձայն՝ այս որոշումն ընդունվել է բելգիական ռիսկերի գնահատման խմբի նիստից հետո, երբ երկրում հայտնաբերվել է կապիկի երեք դեպք։

Վերջերս կապիկների ջրծաղիկով վարակվածներ հայտնաբերվել են, մասնավորապես, Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում։


© armedia.am