Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել դատաքննությանը չարձագանքելու համար

10:20     23 մայիսի, 2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել իր բիզնես պրակտիկայի վերաբերյալ քաղաքացիական հետաքննության հետ կապված դատաքննությանը չարձագանքելու համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Նյու Յորքի գլխավոր դատախազի խոսնակը:

Թրամփը տուգանքը վճարել է հինգշաբթի, բայց դեռ պետք է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնի արհամարհանքի հրամանը չեղարկելու համար, հայտնել են Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակից:

Տուգանքի վճարումը երեք քայլերից մեկն էր, որ Թրամփը պետք է ձեռնարկեր, որպեսզի դատավորը չեղարկի անցյալ ամիս տրված դատարանի որոշումը՝ Լետիցիա Ջեյմսի հետ համագործակցության բացակայության պատճառով:


© armedia.am