Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը. Բայդեն

12:01     23 մայիսի, 2022

ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե դրա կարիքը լինի: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այո, սա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե դրա կարիքը լինի։

Բայդենը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, սակայն ընդգծել է, որ կղզու կարգավիճակը ուժով փոխելու գաղափարը պատշաճ չէ։

«Այն կլինի հերթական գործողությունը, որը նման կլինի Ուկրաինայում տեղի ունեցածին», - հավելել է նա՝ նշելով, որ նման իրավիճակը ապակայունացնելու է ողջ տարածաշրջանը։


© armedia.am