Շուտով կթողարկվի 200 մեգապիքսել տեսախցիկով առաջին սմարթֆոնը

12:40     24 մայիսի, 2022

Motorola-ն հաստատել է, որ հուլիսին կներկայացնի 200 մեգապիքսել տեսախցիկով առաջին սմարթֆոնը։ Ընկերությունը պնդում է, որ նորույթը կդառնա նկարների հետ աշխատելու նոր չափանիշ: Սպասվում է, որ դիմային տեսախցիկը կլինի 60 ՄՊ։

Միևնույն ժամանակ Motorola-ն չի հրապարակել սպասվող նորույթի անունը, սակայն համացանցում բազմաթիվ արտահոսքեր ցույց են տալիս, որ սարքը կոչվելու է Motorola Frontier:

Motorola Frontier-ի հետ կապված ավելի մանրամասն բնութագրերն այս պահին անհայտ են Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսին։


© armedia.am