Իրանի կենտրոնական մասում կործանիչը վթարի է ենթարկվել

12:36     24 մայիսի, 2022

Իրանի կենտրոնական Սպահան նահանգի արևելքում իրանական F-16 կործանիչ է կործանվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է IRNA գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ինքնաթիռը ուսումնական թռիչք էր իրականացնում։
Միջադեպի պատճառները հետաքննվում են։


© armedia.am