Տեխասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 22

12:45     25 մայիսի, 2022

Երեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, Տեխաս նահանգի Ուվալդ քաղաքի Ռոբի տարրական դպրոցում 18-ամյա երիտասարդի կողմից հրաձգության հետևանքով զոհվել է 22 մարդ՝ 5-ից 11 տարեկան 19 երեխա և երեք մեծահասակ, այդ թվում՝ հարձակվողը: Այս մասին հայտնում է նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը։ Սկզբում խոսվում էր 15 զոհի մասին։

Նահանգապետի խոսքով՝ հարձակման մեջ կասկածվողը տեղի բնակիչ Սալվադոր Ռոմասն է, որը ենթադրաբար, ոչնչացվել է միջադեպի վայր ժամանած ոստիկանների կողմից:

Նախքան տարրական դպրոց գնալը երիտասարդը  ատրճանակով կրակել է իր տատիկի վրա, ով գտնվում է Սան Անտոնիոյի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով Տեխասի սենատոր Ռոլանդ Գուտիերեսին։մ 
Ջո Բայդենը տեղեկացվել է միջադեպի մասին, հաստատել են Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


© armedia.am