Բայդենը կոչ է արել միջոցներ ձեռնարկել զենքի լոբբիի դեմ

13:27     25 մայիսի, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է միջոցներ ձեռնարկի հասարակական վայրերում, մասնավորապես՝ երկրի կրթական հաստատություններում կրակոցների նոր դեպքերը կանխելու համար:

«Որպես ազգ մենք պետք է հարցնենք. մենք, հանուն Աստծո, ե՞րբ ենք հավաքվելու՝ դիմակայելու զենքի լոբբիին»,-  Տեխասի հարավում գտնվող դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, ասել է նախագահը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:

Ըստ թարմացված տվյալների, զոհվել է 19 երեխա և երկու մեծահասակ:

Ավելի վաղ Բայդենը հրամայել էր իջեցնել դրոշները՝ ի հիշատակ մահացածների։

Հանցագործի դրդապատճառները դեռ պարզված չեն։


© armedia.am