ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է միջոցներ ձեռնարկի հասարակական վայրերում, մասնավորապես՝ երկրի կրթական հաստատություններում կրակոցների նոր դեպքերը կանխելու համար:
«Որպես ազգ մենք պետք է հարցնենք. մենք, հանուն Աստծո, ե՞րբ ենք հավաքվելու՝ դիմակայելու զենքի լոբբիին»,- Տեխասի հարավում գտնվող դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, ասել է նախագահը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:
Ըստ թարմացված տվյալների, զոհվել է 19 երեխա և երկու մեծահասակ:
Ավելի վաղ Բայդենը հրամայել էր իջեցնել դրոշները՝ ի հիշատակ մահացածների։
Հանցագործի դրդապատճառները դեռ պարզված չեն։