Համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և նոր մակարդակի կբարձրացնենք Հայաստանի և Հորդանանի միջև բազմակողմ փոխգործակցությունը. ՀՀ նախագահ

18:44     25 մայիսի, 2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և նոր մակարդակի կբարձրացնենք Հայաստանի և Հորդանանի միջև բազմակողմ փոխգործակցությունը»: 


© armedia.am