ԵՏՀ-ում մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը

17:14     25 մայիսի, 2022

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Միխայիլ Մյասնիկովչը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության մասնակիցներին կհաջողվի մինչև այս տարվա վերջը համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փաստորեն մնացել Է առայժմ երեք վիճելի հարց գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ: Եվ ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք համաձայնագրի այդ նախագծի վերաբերյալ նույնպես փոխընդունելի որոշում կգտնենք»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է ԲելՏԱ գործակալությունը:

Վեճերի թվում Մյասնիկովիչը նշել Է գազի մղման տարֆների ձևավորման հարցախումբը, երրորդ երկրներից գազի ներմուծմանը վերաբերող հարցերը: Բացի դրանից, լուծվում Է երկարաժամետ պայմանագրերի հետ ինչպես վարվելու հարցը, որոնք արդեն կնքվել են ԵԱՏՄ-ի երկրների միջև:

«Իսկ ընդհանրապես մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք բնական մենատիրությունների գործունեության տեսանկյունով»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Մյասնիկովչը հավելել Է, որ ԷլեկտրաԷներգիայի միասնական շուկայի շուրջ «փաստորեն ամեն ինչ կարգավորված Է»:

«Այժմ ընթանում Է փաստաթղթերի մշակումը, և դրանք բարձր աստիճանի պատրաստության վիճակում են նավթի և նավթամթերքների շուկայի վերաբերյալ»,- նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: ԵԱՏՄ-ում Էներգապաշաների ընդհանուր շուկաները պետք Է սկսեն գործել 2025 թվականի հունվարի 1-ից:


© armedia.am