Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:55     26 մայիսի, 2022

Հանրապետության տարածքում մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում մայիսի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:


© armedia.am