Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը

16:10     26 մայիսի, 2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հաստատվեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը, որի կազմում կընգրկվեն Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումանիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

 


© armedia.am