Իտալիայի վարչապետը Պուտինին խնդրել է ապաշրջափակել հացահատիկի բեռները Ուկրաինայում

01:31     27 մայիսի, 2022

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ապաշրջափակել ուկրաինական նավահանգիստները, որտեղ հացահատիկ է պահվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«[Հեռախոսազանգի] նպատակն էր հարցնել, թե արդյոք կարելի է ինչ-որ բան անել ուկրաինական պահեստներում հացահատիկի արգելափակման համար, քանի որ պարենային ճգնաժամը, որը մոտենում է և արդեն առկա է աֆրիկյան որոշ երկրներում, կունենա սարսափելի մարդասիրական հետևանքներ», - ասել է նա:

Նա հավելել է, որ սա փորձ է, որը կարող է հաջողությամբ չպսակվել։

«Միաժամանակ բոլորը գիտակցում են, որ վտանգված է միլիոնավոր մարդկանց կյանքեր», - ասել է Դրագին։

Իտալիայի վարչապետը նաև հավելել է, որ նախատեսում է նաև զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։


© armedia.am